-
03.12.2019|
13:25
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու ԱՄԷ-ի «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, մինչդեռ Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:
-
03.12.2019|
13:23
ԱԱԾ տնօրենի և ոստիկանպետի պաշտոնների ազատականացման նախագիծն ամբողջության սահմանադրական է. հարց է միայն, թե ի՞նչ է փոխվել առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանել է, ԱԺ նիստի ժամանակ հարց հնչեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
03.12.2019|
13:21
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել լավ վերաբերմունքի համար:
-
03.12.2019|
13:19
Լոնդոնում հրավիրված է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը: Լոնդոնի ընտրությունը պատահական չէ, դաշինքը հիմնադրվել է 70 տարի առաջ՝ 1949-ի ապրիլի 4-ին, Վաշինգտոնում, առաջին կենտրոնակայանը Լոնդոնում էր՝ Բելգրեյվի հրապարակում:
-
03.12.2019|
13:18
Այսօր ժամը 8:35-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
-
03.12.2019|
13:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և նշել, որ նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին:
-
03.12.2019|
13:16
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որ ևս հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, չի հրավիրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ՝ «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
-
03.12.2019|
12:55
ԱՄՆ Սենատից ու ԶԼՄ-ներից ստացված տեղեկություններով՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը մասնակցող ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ծրագրվում են շրջանցիկ ճանապարհով՝ իբրև 2020-ի ռազմական բյուջեի մաս:
-
03.12.2019|
12:38
Արևմուտքում Թուրքիային չեն սիրում, ոչ ոք սեր չի էլ սպասում: Բայց կա մի երկիր, որը Թուրքիային թշնամական է բոլորից շատ: Վերջին երկու տարում ՆԱՏՕ-ի հողի վրա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ճգնաժամը Արևմուտքին սովորեցրել է՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր մասն է:
-
03.12.2019|
03:17
Կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվի առաջնության վիճակահանությունը. հավաքականները բաժանվել են ըստ խմբերի (այս պահի դրությամբ այդ ընտրանիները թվով 20-ն են, մինչդեռ եզրափակչին մասնակցելու է 24-ը):